ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
«Հենց հոգևորականը Դադիվանքից դուրս եկավ, դա կլինի ՀՀ վարչապետի և նրա ոհմակի վախճանը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, անդրադառնալով ադրբեջանական կողմի պահանջին, որ հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը։
«Հարցերը տվեք Հայաստանի Հանրապետության՝ չգիտեմ էլ ինչ ասեմ, արժանի չէ իրեն ասենք՝ վարչապետ, նրան տվեք, ինձ մի տվեք։ Սկուտեղի վրա մատուցեց Քարվաճառը Ադրբեջանին, և էն ժամանակ՝ 2020 թվականի 9-ին, ստորագրել է փուլ առ փուլ Արցախը Ադրբեջանին հանձնելու փաստաթուղթը, ինքն է տվել, ուրիշ տեղ մի փնտրեք»,- հավելեց Տեր Հովհաննեսը։
Մերի Մանուկյան
--00—ԱՊ