ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ: Պայքարի մեջ կմտնեն Արթուր Բազեյանն ու Նարեկ Մանասյանը, փոխանցում է Armsport.am-ը։
Հիշեցնենք, որ առաջնությունում հաղթանակով են սկսել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) և Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ):
Հայաստանի հավաքականից պայքարը դեռ չեն սկսել 54 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն ու 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։
--00—ՅՄ