ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա / Boxing Federation of Armenia - 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ։
1/16 եզրափակիչում մեր մարզիկը պարզապես ջաղջախեց ադրբեջանցուն։ Մեկնարկային րոպեներից սկսած Բաչկովը հարվածի տակ էր առել ադրբեջանցուն և առաջին ռաունդում հաղթեց 3։2 հաշվով։
Երկրորդ ռաունդում ռինգի մրցավարը ամեն ինչ արեց որպեսզի խանգարի մեր մարզիկին` նույնիսկ նկատողություն տվեց, բայց կողային մրցավարները 4:1 հաշվով առավելությունը տվեցին մեզ։
3 -րդ ռաունդում նույնպես Բաչկովի առավելությունը ակնառու էր և մեր մարզիկը կարևոր հաղթանակ տոնելով դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ 1/8 եզրափակիչում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ։
--00--ԱՀ