ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Կրեմլը չի հստակեցրել Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև բանակցությունների հնարավորությունը, հայտնում է @ArmeniaSputnik-ը։
«Առայժմ եկեք առաջ չընկնենք, որոշ ծրագրեր են քննարկվում: Հենց քննարկումն ավարտվի, մենք համապատասխան հայտարարություն կանենք»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բանակցություններ են նախատեսվում։
--00—ԶՀ