ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Այսօր` մայիսի 6-ին ժամը 12:38-ին, ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդում է ստացվել, որ Շոշ համայնքի բնակիչը գյուղի դպրոցի մոտ գտնվող իրեն պատկանող հողատարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հայտնաբերել է հրթիռակասետային և մեկ գնիդիկաբեկորային ռումբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։
Զինամթերքը Շոշի տարածքում հայտնվել է 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում` ադրբեջանական զինուժի կողմից գյուղի հրթիռակոծության ժամանակ։
Չպայթած զինամթերքը վնասազերծելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության սակրավորները: Քիչ հետո զինամթերքը կպայթեցնեն. Պայթյունի ձայն լսելու դեպքում` խնդրում ենք խուճապի չմատնվել։
--00—ԶՀ