ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Երեկ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Սեյրան Օհանյանի, Քրիստինե Վարդանյանի և Արգիշտի Գևորգյանի հետ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում էինք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Հարգանքի տուրք մատուցեցինք 1991 թ․ մայիսի 6-ին զոհված ոստիկանների հիշատակին։ Այնուհետև այցելեցինք Զորական, Կողբ և Դեղձավան համայնքներ։ Դեղձավանի անջրդի հողակտորների և ոռոգելի ջրի խնդրի մասին բարձրաձայնել և պատկան մարմիններին դիմել եմ բազմիցս։
Երեկ մեկ անգամ ևս ուսումնասիրեցինք և արձանագրեցինք խնդիրը։ Զրուցեցինք նշված համայնքների բնակիչների հետ, լսեցինք նրանց խնդիրներն ու առաջարկները։ Տավուշեցուն այսօր մտահոգում է հատկապես մի քանի գյուղերի՝ այսպես կոչված «անկլավների» հանձնման շուրջ տարվող խոսակցությունները։
Հարցի շուրջ մենք ևս հայտնեցինք մեր տեսակետը։
Այս և այլ հիմնահարցերի առավել մանրամասն կանդրադառնամ իմ առաջիկա հրապարակումներում»,- գրել է նա։
--00—ՅՄ