ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Ուկրաինայի ԱԳն-ն ոչ բարեկամական քայլ է անվանել Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ Մոսկվայում տեղի ունեցող տոնակատարություններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վերոնշյալ օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությունը հրապարակային միջոցառմանը համարում ենք ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի նկատմամբ, արհամարհանքի դրսևորում ուկրաինացի ժողովրդի նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Հատկանշական է, որ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ չի նշվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին, ով նույնպես մասնակցել է Մոսկվայում տոնակատարություններին։
--00—ՅՄ