ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը, նշել է, որ Կիևի իշխանությունները բարոյական իրավունք չունեն գնահատելու ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությունը Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթին: Այդ մասին նա հայտնել է տելեգրամյան իր ալիքում։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարություն էր արել՝ «ԱՊՀ երկրների ղեկավարների ներկայությունը Մոսկվայում Հաղթանակի շքերթին անբարոյական և ոչ բարեկամական քայլ է Կիևի նկատմամբ»։
«Ֆաշիստներին էինք մոռացել հարցնել»,- եզրափակել է Զախարովան։
--00—ՍՊ