ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Մոսկվա-Ստամբուլ ուղևորատար ինքնաթիռը տեխնիկական պատճառով վերադարձել է մեկնման օդանավակայան։ Գրում է Interfax-ը։
«Ռոսիա» ավիաընկերության «Բոինգ-737» ինքնաթիռը վայրէջք է կատարել Շերեմետևո օդանավակայանում՝ ավտոմատ օդաչուի ավտոմատացման անսարքության պատճառով,- ասվում հաղորդագրության մեջ։
Նշենք՝ ավելի ուշ արտակարգ ծառայություններից գործակալությանը հայտնել են, որ ինքնաթիռն արդեն բարեհաջող վայրէջք է կատարել Շերեմետևոյում: Նրանց տվյալներով՝ տուժածներ չկան։
--00—ՍՊ