ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը իր երկրի բանակի ռազմական սադրանքը Սոթքի ուղղությամբ փորձել է վերագրել հայկական կողմին՝ Երևանին մեղադրելով «բանակցային գործընթացը խաթարելու մեջ»:
Բաքվում հայտարարել են, թե իբր «հայկական կողմը շահագրգռված չէ խաղաղ բանակցություններով» և կոչ արել «միջազգային հանրությանը պատշաճ արձագանքել Երևանի սադրանքներին»։
--00—ԶՀ