ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Որքան էլ որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե չեն պատրաստվում կատարել ադրբեջանական հերթական պահանջը, հակառակորդ երկրի ԱԳ նախարարությունը ևս մեկ անգամ նախապայման է առաջ քաշել։
Այսպես Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Այխան Գաջիզադեն հայտարարել, թե «խաղաղության պայմանագրի» ստորագրման հիմնական նախապայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է, որտեղ իբր «կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»։ Իբրև երկրորդ նախապայման Բաքուն պահանջում է ցրել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ իբրև «հնեցված կառույց»։
Հայաստանի իշխանություններն էլ հայտարարել են, թե Ադրբեջանի պահանջը՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, իրենք չեն պատրաստվում կատարել, այլ «նոր սահմանադրություն են առաջարկում», որն իբր մեր «ներքին հարցն է»։
--00—ԱՊ