ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր եղավ Տեղ համայնքի Քարաշեն և Կոռնիձոր բնակավայրերում։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
Երկու տեղում էլ մարզպետը հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, այցելել գյուղերի դպրոցներ, մանկապարտեզներ, բուժկետեր, Քարաշենում՝ ծանոթացել նաև իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, գրադարանին։
Վաղը Ռոբերտ Ղուկասյանը կլինի Տեղ գյուղում։
--00—ՅՄ