ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Արտակ Ղազարյանն ազատվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից և նշանակվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության նախարարությունից։
Մեկ այլ հրամանով՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունները ժամանակավոր կկատարի ՔԿԾ կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը:
--00—ՅՄ