ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
ՀՀ-ն կորցնում է ազդեցությունը արցախյան հարցի վրա, կան բաներ, որոնք անդառնալի են: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Տիգրան Սահակյանը։
Սահակյանի համոզմամբ, բրյուսելյան բանակցությունները մտահոգիչ են, քանի որ իշխանությունը պարտվողական գաղափարներ է տարածում։ Ըստ նրա՝ գործող իշխանությունը օտարացած է հասարակությունից և դրանով, առաջին հերթին, հենց իր համար է անհարմար իրավիճակ ստեղծում, քանի որ միայնակ չի կարողանալու ոչ մի հարց լուծել։
Սահակյանի պնդմամբ, անհրաժեշտ են փոփոխություններ, պետք է ստեղծվեն նոր հարթակներ, որտեղ նոր ուժերը կփորձեն լուծումներ գտնել։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ