Ալավերդիում ընտրված իշխանությունը բռնազավթելnւց հետո մանդատից զրկվել են «Ապրելու երկրի» անդամները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

484983086-675647434862439-2179459831406189219-n-770x_

Ալավերդու ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը բռնազավթելուց հետո, քպ-ական իշխանությունը այսօր իրականացրեց հերթական ապօրինի և հակաժողովրդական քայլը։

Ավագանու քվեարկությամբ մանդատից զրկվել են «Ապրելու երկիր» խմբակցության անդամները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:

«Իշխանության զավթման գործընթացը վիճարկել ենք դատական ատյաններում, առաջիկայում հայց է ներկայացվելու Սահմանադրական դատարան՝ հետևաբար նիստերին չմասնակցելը քաղաքական բոյկոտ է, որը չի կարող լինել մանդատներից զրկելու պատճառ։

Նման գործելաոճի և իշխանության տեղական խամաճիկների և ճամբարափոխների պատասխանը լինելու է շատ խիստ»,- նշված է հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ