ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Այսօր՝ մայիսի 20-ին, հերթական արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքում։ Ժամը 12։50-ի սահմաններում Ադոնցի 5 հասցեում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորին առաջինն օգնության են հասել շինարարությունում աշխատող քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, այնուհետև տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ