ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Մայիսի 22-23-ն այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Մայիսի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեո Դոքերթիի հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս:
--00—ԶՀ