ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը գալիս է Հայաստան։ Այս մասին այսօր ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Այցը նախատեսվում է առաջիկա շաբաթներին»,- ասաց ՀՀ փոխարտգործնախարարը։
Այցի մասին այլ մանրամասներ չեն հայտնում։
--00—ԼՀ