ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
«Արցախի անվտանգության հարցը վաղուց, արդեն, Հայաստանից կախված չէ։ Հիմա, արդեն, հոգ տարեք Հայաստանի անվտանգության համար՝ Աբովյան փողոցի»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այսօր ասել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ - գնդապես Մովսես Հակոբյանը։
«Փաշինյանն Արցախը 2.5 տարի առաջ է ճանաչել Ադրբեջանի կազմում, չե՞ք հասկացել»,- նշել է Մ. Հակոբյանը` խոսելով վարչապետի երեկվա հայտարարության մասին: Ինչպես արդեն հայտնել ենք` Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` 86 հազար 600 քառակուսի կիլոմետր, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը:
Ըստ Հակոբյանի` այն, ինչ երեկ հնչել է ասուլիսի ընթացքում՝ Արցախի կարգավիճակի հետ կապված, նորություն չէ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ