ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Անկարայում կարճ զրույց է տեղի ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Թայիփ Էրդողանի միջև։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն ու Ալիևը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել, որին ներկա է եղել նաև Թուրքիայի նախկին վարչապետը։
Հիշեցնենք, որ թուրքական կողմի հրավերով Փաշինյանը գտնվում է Անկարայում և մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:
--00—ՅՄ