ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Էրդողանի՝ քառակողմ հանդիպում անցկացնելու առաջարկին։
Հիշեցնենք, Թուրքիայի նախագահը ավելի վաղ առաջարկ էր արել Արցախի հարցով քառակողմ հանդիպում կազմակերպել՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։
«Քննարկվում են հանդիպումների տարբեր առաջարկներ: Ամենատարբեր առաջարկներ և գաղափարներ կան, ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը։ Խնդիրն այն է, որ սա միակ գաղափարը չէ, որպեսզի ես վերաբերմունք արտահայտեմ։ Մենք պետք է ամբողջության մեջ նայենք»,- նշել է նա։
--00—ՍՊ