ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի երիտասարդ Վանաձորի տարբեր թաղամասերում թմրամիջոցներով փաթեթներ է տեղադրում։
Ոստիկանները հայտնաբերել եւ ձերբակալել են 19-ամյա մի վանաձորցու. Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 58 բաթեթ, շուրջ 60 գրամ շոկո եւ մեթամֆետամին թմրամիջոցներով:
Երիտասարդը իրավապահներին է ներկայացրել քաղաքի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրված 19 փաթեթ:
Հանգամանքները պարզվում են:
--00—ՅՄ