ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Հակառուսական պատժամիջոցների համատեքստում Արևմուտքից Հայաստանի վրա ճնշում գործադրելու ռիսկը եղել է և շարունակում է գոյություն ունենալ։ Այդ ռիսկը եղել է նաև հակաիրանական պատժամիջոցների պիկին, բայց Երևանը երբեք չի խզել Իրանի հետ տնտեսական կապերը՝ անկախ հանգամանքներից։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ, թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը։
«Երևանը պետք է ամեն ինչ անի ստեղծված իրավիճակից հնարավորինս օգուտ քաղելու համար։ Հայաստանի համար ստեղծվել են ֆանտաստիկ հնարավորություններ։ Դեպի երկիր վիթխարի կապիտալի ներհոսք է տեղի ունենում, ՏՏ ոլորտում հարյուրավոր ձեռնարկություններ են բացվել, որտեղ աշխատում են մասնագետներ եվրասիական տարածքից»,-ասել է նա։
--00—ՅՄ