ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կունենան իրենց գինն արևմտյան երկրների համար, և դրա հետ պետք է որոշ ժամանակ ապրել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մարտի 7-ին հայտարարել է ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերին՝ Հյուսթոնում կայացած էներգետիկ համաժողովում՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և էներգակիրների գների աճը։
«Հավանաբար, ստիպված կլինենք ինչ-որ գին վճարելու: Ակնհայտ է, որ էներգետիկ շուկաները այս պահին խառը վիճակում են։ Սրա հետ մի որոշ ժամանակ պետք է ապրենք»,- ասել է նա։
Միաժամանակ Քերին հավելել է, որ անհրաժեշտ է պահպանել միասնությունը, իսկ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն անվանել է դարի «որոշիչ պահը»։
--00--ԱՀ