ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 10-ին լրագրողների հետ զրույցում հաստատել է՝ ուկրաինական զորքերը հակահարձակման են անցնել։ Նա հրաժարվել է հստակեցնել, թե որ ուղղություններով և որ փուլում են այժմ ընթանում ռազմական գործողությունները:
«Ուկրաինացի զինվորականները դրական են տրամադրված։ Կոչ եմ անում չհավատալ ռուսական տելեգրամյան ալիքներին և, հատկապես, Պուտինին»,- ասել է Զելենսկին։
Հիշեցնենք՝ ուկրաինական բանակի՝ հակահարձակմանն անցնելու մասին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հունիսի 9-ի իր ելությում։
--00—ՍՊ