Արցախցիների համար բնակապահովման ծրագրում փոփոխություններ են եղել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ֆ

2020 թ․ տեղահանված այն անձինք, ովքեր հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու և մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը չեն դիմել և չեն ստացել հավաստագիր, հնարավորություն կունենան օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որը հաստատվել է 2024 թվականի մայիսի 16-ին։ 

Վերջիններս կկարողանան դիմել գործող ծրագրին՝ սահմանված առաջնահերթություններին և պայմաններին համապատասխանելու դեպքում:
Ծրագրում իրականացված փոփոխություններով՝ հաստատվել է նաև գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի իրացման ընթացակարգը, հստակեցվել են ծրագրի բոլոր բաղադրիչներով ստացված առցանց դիմումների մշակման գործընթացում Միասնական սոցիալական ծառայության գործառույթները, ինչպես նաև պարզաբանվել են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները։
 
 Հիշեցնենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք ՀՀ են տեղահանվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և չունեն սեփականություն․ աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում։
 

--00—ՍՊ