ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Նիկոլը փոշիացրեց մեր նվաճումները, նույնիսկ Քոչարյանի տարբերակը երանելի կլիներ այս իրավիճակի համեմատ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Զուրաբյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը շնորհալի ստախոս և դեմագոգ է, քանի որ 44-օրյա պատերազմի մասին նրա զեկույցը ողողված էր կեղծիքով։ Զուրաբյանը ուշադրություն դարձրեց այն փաստի վրա, որ Փաշինյանը խոսում է հենց բանակցային գործընթացի մասին, այլ ոչ թե պատերազմի բռնկման պատճառների, ռազմական գործողությունների մասին։ ՀԱԿ փոխնախագահի պնդմամբ, նա հասկանում է իր մեղքը և փորձում է արդարանալ։
Ըստ նրա՝ Փաշինյանը կարծում է, որ մինչև 2018 թվականը Հայաստան չի եղել, և ինքն է նոր եկել ու հիմնադրում՝ փորձելով կադաստրի վկայական բերել։ Զուրաբյանի կարծիքով, Փաշինյանի խնդիրն այն է, որ ինքն իր անձը Հայաստանից բարձր է դասում և սրանով է պայմանավորված նրա արշավը ՀՀ խորհրդանիշների դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ