ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Անկարայի պատրաստակամության մասին՝ աջակցելու Ռուսաստանում ստեղծված իրավիճակի շուտափույթ կարգավորմանը խաղաղ պայմաններում։
«Նախագահ Էրդողանն ընդգծել է ողջախոհությամբ գործելու կարևորությունը։ Բանակցությունների ընթացքում ընդգծվել է, որ ոչ ոք չպետք է շահի Ռուսաստանի իրադարձություններից։ Այս համատեքստում նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է նպաստել իրադարձությունների արագ կարգավորմանը խաղաղության և հանգստության պայմաններում»,- լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
--00--ԶՀ