ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղ դեսանտայիններ ուղարկելու հնարավորության մասին հայտարարությունները: Նա նշել է, որ այս հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
«Ռուսաստանն արել և անում է ամեն ինչ` ներկա իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն դուրս բերելու համար: Մենք նախկինի պես համոզված ենք, որ այս հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը խաթարել են հենց Ադրբեջանն ու Թուրքիան: Զատուլինը նշել էր, որ Ռուսաստանը կարող էր դեսանտային գործողություններ իրականացնել Հայաստանում` նաև հիշեցնելու համար, թե հետխորհրդային տարածքում որ երկիրն է առաջատարը:
--00--ԱԹ