Բարձր ենք գնահատում ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ ժողովրդի իրավունքների ապահովմանն ուղղված հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24news

l-0x0wh-786x458z-1 (1)

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի միկրոբլոգում երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովին:

«Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովմանը, տարածաշրջանում ուժի կիրառումը զսպելուն և կայունության ամրապնդմանն ուղղված վճռական հայտարարությունները, որոնք հնչել են ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության թեմայով լսումների ժամանակ:

Դա արդյունավետ է բանակցությունների նախաշեմին»,- գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ

--00—ՅՄ