ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Ս․ թ․ փետրվարի 12-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Միջոցառմանը ներկա էին Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամներ, Կոնգրեսի աշխատակազմի ներկայացուցիչներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, հոգևոր հայրեր և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։