ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիqայան այցելել է Թուրքիա-Իրան սահման` ծանոթանալու թուրքական կողմի պնդմամբ՝ անվտանգության նկատառումներով կառուցվող պատի շինարակական, խրամատների կահավորման և առընթեր իրականացվող այլ աշխատանքների հետ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Նախարարը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների հետ նախ շրջել է Վանի տարածքում, ապա այցելել Մերսին նահանգի Քուրուդերե գյուղում և Թոնդրակ լեռան վրա տեղակայված թուրքական ռազմաբազաներ:
Ռազմաբազա կատարած այցերի ընթացքում Յերլիքայային զեկուցել են կատարված անվտանգային միջոցառումների և զինտեխնիկայի հագեցվածության մասին:
Նշենք, որ Թուրք-իրանական սահմանին 64կմ երկարությամբ կառուցվող պատի շինարարական աշխատանքները սկսվել են 2021-ին:
Թուրքական կողմը պատճռաբանում է, որ պատը կառուցվում է աֆղանցի փախստականների անօրինական մուտքը Թուրքիա կանխելու նպատակով:
--00—ԶՀ