ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24news
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 29-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի և Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Բժիշկ-բժիշկ, չգաս մեր տուն» անվանումը:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Արցախի պողոտայում ձերբակալվել և ոստիկանության Էրեբունու բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 41-ամյա Հռիփսիմե Դ.-ն:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 4.29 գրամ փաթեթավորված դեղնականաչավուն զանգված և կաթուցիչ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ