ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Դեկտեմբերի 15-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերել,ձերբակալել ու բաժին են տարել 33 և 37 տարեկան երկու տղամարդկանց, որոնցից մեկը՝ Փարպի գյուղի, մյուսը՝ Օշականի բնակիչ էր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից։
33-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտանբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ և կաթուցիչ։
Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, կանեփի վայրաճ թփերից պատրաստել էր իր օգտագործման համար։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տղամարդիկ և դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--00—ՅՄ