Կիևը պահանջում է Սաակաշվիին Ուկրաինա տեղափոխել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

c7a6e965-e553-4e09-a125-6aca9b7c9c29.jpg

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Twitter-յան իր միկրոբլոգում արձագանքել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ իրադարձություններին։ Այս մասին գրում է  «Ալիք Մեդիա»։

Զելենսկին ևս մեկ անգամ Վրաստանի իշխանություններին կոչ է արել Ուկրաինայի քաղաքացի Սաակաշվիլիին հանձնել Ուկրաինային՝ անհրաժեշտ բուժման և խնամքի համար։

Նրա խոսքով, ինքը Վրաստանի դեսպանին խնդրում է 48 ժամվա ընթացքում լքել Ուկրաինան և խորհրդակցություններ անցկացնել Թբիլիսիում։

«Հենց հիմա Ռուսաստանը Վրաստանի կառավարության ձեռքով սպանում է Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին։ Մենք բազմիցս կոչ ենք արել պաշտոնական Թբիլիսիին դադարեցնել այս վիրավորանքը և համաձայնել Սաակաշվիլիի վերադարձին Ուկրաինա։ Եվրոպայում ոչ մի կառավարություն իրավունք չունի մահապատժի ենթարկելու մարդուն, կյանքը հիմնական եվրոպական արժեք է»,- գրել է Զելենսկին։

--00—ԶՀ