Ուկրաինայի զինուժը հարվածել է Սուջայի երկրագիտական թանգարանի շենքին․ զոհ ու վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

գ

Ուկրաինայի զինուժը հարված է հասցրել Սուջայի երկրագիտական թանգարանի շենքին, աշխատակիցներից մեկը մահացել է, ևս երկուսը վնասվածքներ են ստացել, շենքը փլուզվել է։ Հայտնել է Կուրսկի մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։ 

«Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է թանգարանի աշխատակցուհին։ Եվս երկու աշխատակից վիրավորվել է. այժմ նրանք տեղափոխվում են բուժհաստատություն: Պատմական շենքն ինքնին, ցավոք, ոչնչացվել է», - գրել է նա՝ տելեգրամյան ալիքում։ 
 

--00—ՍՊ