Անկախության հռչակագիրը մեր քաղաքական ինքնության առանցքն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ԳԳ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է

«Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրն իմ՝ որպես Հայաստանի քաղաքացի, քաղաքական անկախ ինքնության վկայագիրն է՝ եթե կուզեք իմ և միլիոնավոր այլ հայաստանցիների՝ որպես քաղաքական ազգի ներկայացուցիչների, ծննդյան հավաքական վկայականը։

Այդ փաստաթուղթն, ըստ էության, ոչնչացնելու արտաքին և ներքին բոլոր քայլերը թշնամական ոտնձգություն են մեր բոլորի քաղաքական ինքնության դեմ՝ միտված մեր հինավուրց քաղաքական ազգը դարձնելու ազգագրական մի խումբ, որի միակ թույլատրելի «տեսլականը» կարող է լինել առավելագույնը տոլմա եփելն ու քոչարի պարելը «Էրմենիստան» անունով թուրքական պրոտեկտորատ-ռեզերվացիայում։

Ըստ այդմ, Անկախության հռչակագիրը մեր քաղաքական ինքության առանցքն է, մեր գաղափարական Թուր Կեծակին, որից հրաժարումը հավասարազոր է թշնամուն հանձնվելուն»։ 


 

--00—ՍՊ