ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Խորվաթիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության ավարտը․
«Մենք ողջունում ենք երկու կողմին երկխոսության և խաղաղ կարգավորման հանձնառության համար, որը ճանապարհ է հարթում դեպի ընդլայնված համագործակցություն, տարածաշրջանային անվտանգություն և երկարաժամկետ բարգավաճում:
Որպես միջազգային իրավունքի և հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով լուծելու եռանդուն ջատագով` Խորվաթիան հավատարիմ է մնում աջակցելու բոլոր ջանքերին, որոնք նպաստում են արդար և կայուն խաղաղությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ