ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News
2023թ. հունիսի 26-ին, ժամը.12.15-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի վարչական տարածքում ադրբեջանական զինված ուժերի մարտիկները ազգային ատելության շարժառիթով հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակել ,,ՅՈՒՄԶ,, և ,,Բելառուս-82,, տրակտորներով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արսեն և Ապրես Միքայելի Գաբրիելյանների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է աշխատանքը:
Նշված նյութերով իրականացվում են քրեադատավարական ստուգումներ:
--00—ԶՀ