ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News
2023թ. առաջին կիսամյակի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից փոխանցված մաքսատուրքերի գծով մուտքերը կազմել են 34.3 մլրդ դրամ, հաղորդում են ՊԵԿ-ից։
«2022թ. նույն ժամանակաշրջանում ԵԱՏՄ երկրներից (այդ թվում՝ ՀՀ-ից) մաքսատուրքերի բաշխման արդյունքում ստացվել են 28.9 մլրդ դրամ մուտքեր (այդ թվում` հուլիս ամսին փոխանցված և 2022թ. առաջին կիսամյակին վերաբերող):
2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից փոխանցված մաքսատուրքերի գծով մուտքերը կազմել են 42.4 մլրդ դրամ»,- նշված է ՊԵԿ հաշվետվության մեջ։
--00—ՍՊ