ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24news
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում կարճատև զրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ։ Այս մասին Միրզոյանը գրել է թվիթերի իր միկրոբլոգում։
«Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում կարճատև զրույց ունեցա Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ, այդ թվում՝ խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Կշարունակենք խոսակցությունը այս և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ»,- գրել է Հայաստանի ԱԳ նախարարը։
--00—ՅՄ