Դեսպան Մակունցը կոնգրեսական Մայքլ Լոուլերին ներկայացրել է խաղաղության գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

l-14x0wh-792x462z-0.9913

Մարտի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսական Մայքլ Լոուլերի հետ (Հանրապետական, Նյու Յորք): Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները խթանելուն և այդ հարցում Կոնգրեսի կարևոր դերակատարմանը։ Դեսպանն ամփոփ ներկայացրել է ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը։

Իր հանրային ելույթներում Կոնգրեսականը բազմիցս աջակցություն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչի առնչությամբ դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին։

--00—ՅՄ