ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news
«Շատ կարևոր եմ համարում երիտասարդների դերն ու անելիքը մեր երկրի, հայրենիքի համար այս ճգնաժամային իրավիճակում։ Երիտասարդները փոփոխության կրողն են, նրանք գիտեն՝ ապագան ինչպիսին պետք է լինի, որովհետև իրենք են տերը ներկայի ու ապագայի»․ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը շարունակում է երիտասարդների հետ իր հանդիպումների շարքը։
Հանդիպման թեման առաջնորդությունն էր, ժամանակակից առաջնորդության միտումները, քաղաքականության մասին առկա կարծրատիպերն ու դրանք հաղթահարելու ուղիները։ Մասնակիցներն ունեցան ինտերակտիվ քննարկում, երիտասարդներն ուղղեցին իրենց հուզող հարցերը և կիսվեցին իրենց մտահոգություններով,- հայտնում են «Ապրելու երկիր» կուսակցության մամուլի ծառայությունից։
--00—ՍՊ