ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր ներկայացնում էր Երևանի ճանապարհային 2-րդ Մեծ օղակի հայեցակարգը։
«Փոքր կենտրոնը շրջանցող շղթան կմեկնարկի Այգեստանից», - հայեցակարգի բովանդակային մասը ներկայացնելիս նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։
Նախատեսվող նոր ճանապարհն իրենից ենթադրում է Սարալանջի փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա տանող ավտոճանապարհների ընդլայնում, կամուրջների, էստակադաների կառուցում, լուսացույցներով չկարգավորվող, Երևանի 2-րդ տրանսպորտային օղակի իրականացում։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ