ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24news
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի մեկ խախտում է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ