Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու մասով բանակցությունը շարունակվում է. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

խաղաղապահներ

ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առջև դրված խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ըստ գերատեսչության՝ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։ Պարեկություն է իրականացվել նաև Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

«ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրությունում:

--00—ԼՄ