ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
Շան հարձակումից տուժած 8-ամյա տղան շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժում, վիճակը գնահատվում է ծանր կայուն` դրական դինամիկայով: Այս մասին տեղեկացնում են Սպիտակի ԲԿ-ից:
Հիշեցնենք՝ երեկ Սպիտակի թաղամասերից մեկում շունը հարձակվել էր 8-ամյա երեխայի վրա և պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ։
Մասնավորապես՝ դեմքի, գլխի և պարանոցի շրջանում, սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։
Երեխան հիվանդանոց էր ընդունվել լաթաձև պատռվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Փոքրիկն անմիջապես տեղափոխվել էր վիրահատարան և վիրահատվել:
--00—ԶՀ