ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24news
Հրապարակախոս, պատմաբան Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլն ընդդեմ Վազգեն Սարգսյանի
Երեկ երկրապահի հոբելյանին Արցախը Ադրբեջանի մաս ճանաչած քպապետը՝ իր պրիմիտիվ խոսույթով, փորձում էր իրեն պրոյեկտել Վազգենին` անդրադառնալով նրա դերին ու սպանությանը։ Իրականում, նախկին լրագրողը աշխատում էր Վազգենին յուր դաշտ բերել, ոչ թե ինքը մոտենալ նրան։
Վազգեն Սարգսյանը գրականությունից դուրս եկավ և մտավ քաղաքականություն Հայաստանի անկախության, Ղարաբաղի ազատագրման, ուժեղ, կայացած ու կառուցիկ, մարտունակ բանակի լինելիության, ՀՀ տարածքային ամբողջականության անձեռնմխելիության և ՀՀ֊ի ինքնիշխանության հարատևության, ԼՂՀ֊ի հայկական լինելու և մնալու, համազգային միասնության ու համաշխարհային դիմադրողականության բարձրացման և ամրապնդման համար։
Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն, կետ առ կետ այս ամենը հասցրել է ոչնչացման։
Այն ամենը, ինչի համար իր կյանքը զոհասեղանին դրեց 40֊ամյա Վազգենը, այսօր փլատակների տակ է։
Եվ ընդհանրապես.
Վազգենը հաղթանակի խորհրդանիշ է Նիկոլը` պարտության։
Վազգենը ուժի ու անվախության խորհրդանիշ է, Նիկոլը` վախվորած թուլության։
Վազգենը պայքարի կամքի կենտրոն է Նիկոլը` պայքարից հրաժարյալ կամազրկության մարմնացում։
Վազգենը իմաստավորված շիտակ խոսքի արտահայտողն է, Նիկոլը` մանիպուլյատիվ պոպուլիզմի։
Վազգենը հայրենասիրության էությունն է, Նիկոլը` անհայրենիքության։
Վազգենը բանակի սիմվոլն է, Նիկոլը` ելակի։
Վազգենը ուժեղ, կենտրոնաձիգ պետության կրողն ու կերտողն է, Նիկոլը` հակապետականության։
Եվ ի վերջո, Վազգենը տղամարդ է` բառի բուն ու ամբողջական և վերջնական իմաստով, Նիկոլը` արականության հետ կապ չունեցող մեկը։
Այն, ինչը սկսեց Նաիրի Հունանյանը, ավարտին հասցրեց Նիկոլ Փաշինյանը։
Ոչ միայն պատմության, այլև մարդաբանության մեջ չկան ավելի իրար հակասող տեսակներ, քան Վազգեն Սարգսյան անհատը և Նիկոլ անձը։
P.S. Ինչ վերաբերում է երեկվա ծափերին, մի կառույց, որ ստեղծվել էր Հայաստանի ու Արցախի պաշտպանության և հաղթանակների պահպանության համար և անցած ճանապարհի փառահեղ հետագիծ ունի և նվիրյալներ իր մեջ, ապա Վազգենից ՀԵՏՈ այս միավորը, ըստ քաղաքական եղանակի, իր դրսևորումն է գտնում։ Ծափ են տվել Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, հիմա էլ` Փաշինյանին։ Սա արդեն ոչ թե կազմի փոփոխության, այլ խասյաթի հարց է։
Ինչպես ասում էր Վանոն. "Սպանված վարչապետի մեծամասնությունը դարձավ չսպանված նախագահի մեծամասնություն"։
Դե հոկտեմբերի 27֊ի բացահայտումն էլ սպանվածների հարազատների (2018թ.) և իրավապահների (2023թ.) գործն է, վարչակազմն էլ, պարզվեց, ամեն ինչ անում է դրա համար, բայց դեռ բանը բան չի դառնում։ Ուղղակի էնպես չլինի, որ մի օր դեմքի լրջմիտ (այսինքն ապուշ) արտահայտությամբ սկսեն զբաղվել 27֊ով ու ստացվի, որ իմիտացիոն ծխածածկույթի տակ որոշ մարդկանց մաքրելու գործն են գլուխ բերում, ինչպես արեցին մարտի 1֊ի դեպքում»։
--00—ՅՄ