ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Հրապարակախոս, պատմաբան Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բայց ի՜նչ նողկալի է ծուռ հայելիների այն տարածքը (ոչ թե պետությունը, քանի որ նա խաղի կանոներ ունի, կամ երկիրը, որը համակեցության օրենքներից զուրկ չէ) որում զգլխիչ պարտություն կրած ղեկապետը, որը թշնամուց ծնկած խնայել է աղերսում, պետության, երկրի, ժողովրդի, ժառանգության ուրացման, պատմության կեղծման հաշվին և այդքանից հետո ոչինչ չի ստանում, համապետական համար մեկ ամբիոնից անմակարդակագույն լեքսիկոնով խոսում է հաղթանակած նախագահին և հաղթանակի կարևորագույն դերակատարներին պատերով տալու մասին՝ նրանց, ովքեր պարտության են մատնել թշնամական այն ընտանիքին և պետությանը, ում առաջ կարծես թե մշտապես պարտված է քպապետը, իր իսկ քաղդաստան և իրենց պատճառով՝ Հայաստանը։
Թողնենք, թե հետո ով ինչ արեց, կամ ում ոնց ենք վերաբերվում` կենտրոնանանք հաղթանակի և պարտության գործիչների վրա։
Թշնամին ավելի լավ վրեժ չէր կարող լուծել, քան այս ձևն ու բովանդակությունը։ Սա ավելին է, քան 2020թ. պարտությունը։
Բայց այս վարքագիծը ոչ թե վստահության, այլ խուճապի արդյունք է առ այն, որ հաշվարկը սխալ աշխատեց. Թուրքիան ՀՀ վերնախավին չի տալիս այն լծակը, որը կբաժաներ ադրբեջանական պահանջատիրությունից լույֆտ կտար մնալու որպես ֆինտարածք։ Հակառակը, ի հեճուկս հայկական ապարդյուն ջանքերի, նա ողջունում է ազերիների քաղաքականությունը, որը շվաբրայինից բացի հոմանիշային անուններ ունի, բայց ուրիշ կոչումներ չունի»։
--00—ՅՄ