ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
Թուրքիան կկարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները, Երեւանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրումից հետո։ Դա կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է Interfax-ը․
«Մենք համոզված ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնագիր կստորագրեն, և դա կտանի Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը» - ասել է Ֆիդանը Անկարայում՝ Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
--00—ՍՊ